Բանավոր պատմության արժեքը
Ինչո՞ւ է անհրաժեշտ պատմել պատմություններ: Պատմությունները կապի հաստատման կրողներն են: Սովորաբար, նրանք հանդիսանում են ընկերների հետ զրույցի ամենահետաքրքիր և հիշարժան հատվածները։ Նրանք ասես մեր ներքին ձայնի արտահայտությունը լինեն. երկու անձնավորություն չեն կարող միևնույն իրադարձությունը նույն կերպ ներկայացնել: Անցյալի մասին պատմությունները անկասկած ուժ ունեն փոխելու ներկայի հանդեպ մեր ընկալումը, և մեր պատկերացումներն ապագայի վերաբերյալ: Պատմությունները հարազատ են, որովհետև նրանք բաղկացած են հաղթանակներից և պայքարից, որոնք մենք վերագրում ենք մեզ՝ ժամանակի և տարածության մեջ հեռավոր անծանոթների հետ զգայական կապ ստեղծելիս:
Մեր նպատակն է ներկայացնել մարդկանց անձնական պատմությունները 1988թ. Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշաժի վերաբերյալ։ Նրանք պատմում են այն մասին, թե ինչպես վերափոխվեց մարդկանց կողմից իրենց կյանքը ներկայացնելու ձևը և ինչպես փոխվեց իրենց իսկ ինքնությունը: Չնայած այս աղետի մեջ կա մեծ ողբերգություն, սակայն այստեղ կա նաև մեծ հույս: Մարդիկ, ովքեր վերապրեցին այս իրադարձությունը, կարողացան ոտքի կանգնել, դրեցին նոր նպատակներ, դարձան ուժեղ, ոգեշնչված քաղաքացիներ, ովքեր ցանկանում են օգնել իրենց երկրին և մյուսներին, ովքեր կարիքի մեջ են։
«Պատմություններ ավերակներից անդին» ծրագրում մենք կիրառում ենք պատմության բանավոր հավաքագրման մեթոդը, որպեսզի կարողանանք պահպանել կատարվածը՝ վերապրածների խոսքերով և հիշողություններով: Կայքը պարունակում է տարբեր տարիքի, տեղանքի, մասնագիտության և կյանքի փորձի տեր մարդկանց բանավոր պատմությունները՝ ընդամենը մեկ պատմական իրադարձության վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ այս բոլոր պատմություններն իմանալը ավելի լայն պատկերացում է տալիս մարդկության պատմության մասին: