Պատկերասրահ Գյումրի

 
 

 
 

 
 
 

Գյումրու Վերածնունդը

Տասնամյակներ շարունակ Գյումրին եղել է տնտեսական և մշակութային ազդեցիկ քաղաք՝ օսմանյան, հայաստանյան և սովետական իշխանությունների օրոք: Քաղաքի նախկին հին ռուսական Ալեքսանդրապոլ անվանումը փոխվեց Լենինական, որպեսզի այս կերպ արտացոլի 1924թ. Հայաստանի մուտքը ԽՍՀՄ: Այս ժամանակաշրջանում քաղաքը զարգանում էր՝ որպես Սովետական միության արդյունաբերական կենտրոն: Երկրաշարժի ժամանակ Լենինականի գործարանները ունեին գրեթե 50.000 աշխատակից: Հայաստանի անկախացումից հետո քաղաքը վերանվանվեց իր հինավուրց Կումայրի անունով, մինչև որ վերջապես 1992թ. ստացավ Գյումրի անունը: Քաղաքը վերակառուցվեց միջազգային կառավարությունների և ՀԿ-ների օգնությամբ: Այսօր Գյումրին շարունակում է զարգացնել ռոք խմբերով, զարգացող ՏՏ արդյունաբերությամբ հայտնի իր ստեղծարար և դինամիկ ժառանգությունը, ինչն էլ իր հերթին շարունակում է գոյություն ունենալ այնտեղ ապրող բազում տաղանդավոր արվեստագետների և ստեղծարար մարդկանց շնորհիվ: