Մեր պատմությունը
«Պատմություններ ավերակներից անդին»-ը բանավոր պատմության հավաքագրման ծրագիր է: Մեր նպատակն է պահպանել 1988թ. հայաստանյան երկրաշարժի ժամանակ և դրանից հետո գոյություն ունեցող հիշողություններն ու ապրած կյանքերը: Պատմությունները ներառում են գոյատևման հերոսական պատմություններից մինչև մարդու կյանքում բեկումնային պահերի վերաբերյալ պատմվածքներ: Մարդկանց հետ մեր անհատական զրույցների արդյունքում, մենք փորձել ենք ներկայացնել երկրաշարժի ժամանակ և դրանից հետո կյանքի իրական պատկերը: Մենք հույս ունենք, որ այս պատմությունները կհարստացնեն Հայաստանի պատմական ժառանգությունը և արտասահմանցի հյուրերին պատկերացում կտան այն հույժ կարևոր իրադարձության մասին, որը ուղի հարթեց դեպի մերօրյա ժամանակակից Հայաստանը: Ստորև մանրամասն կերպով ներկայացված է այս ծրագրի պատմությունը, թե ինչպես երկրաշարժի հանդեպ պարզապես սոսկ հետաքրքրությունից այն վերածվեց մի ծրագրի, որը մեզ տարավ Հայատանով մեկ և օգնեց մեզ հասկանալու, թե ինչ է նշանակում լինել հայ: