Մեր պատմությունը

 

 
 
1920px-2014_Prowincja_Szirak,_Giumri,_Kościół_Zbawiciela_(08).jpg
 

Գաղափարը

«Պատմություններ ավերակներից անդին» ծրագիրը սկիզբ առավ 2017թ. դեկտեմբերի 7-ին Մայքլ Չենի և Մաքս Մոլթերի կողմից, որոնք երկուսն էլ անգլերեն լեզվի կամավոր ուսուցիչներ են Հայաստանի հյուսիսում: Այդ օրը Մաքսը մտերիմ հայ ընկերների և համայնքի անդամների հետ այցելել էր երկրաշարժի զոհերի հուշահամալիր, որտեղ ավելի ուշ նրանց էր միացել Մայքլը: Մաքսը, որպես Սպիտակի բնակիչ, իհարկե ծանոթ էր երկրաշարժի վերաբերյալ պատմություններին, մինչդեռ Մայքլը գաղափար անգամ չուներ, թե ինչ էր հիշատակվում այդ օրը, բայց նրան շատ էին հուզել այնտեղ գտնվող մարդկանց ապրումները: Զրույցի ժամանակ նրանք որոշեցին, որ շատ կարևոր է ավելին պարզել երկրաշարժի և ազդակիր համայնքների վրա դրա ունեցած երկարատև ազդեցության վերաբերյալ: Նրանք միասին սկսեցին մտածել, թե ինչպես իրականություն դարձնեն այն, ինչ մտածում էին:       

 
 
 

 
 
 
DSC01267.jpg
 

Պատահական հանդիպում

Մի քանի շաբաթ անց Ստեփանավանի հայտնի սրճարաններից մեկում Մայքլը պատահաբար հանդիպում է հետաքրքիր պատմությամբ մի հայ տղամարդու: Նրա անունը Աշոտ Գրիգորյան էր, ճարտարապետ, ով երկրաշարժից հետո սկզբնական տարիներին աշխատում էր ՀՕՖ-ում (Հայ Օգնության Ֆոնդ): Իրականում Աշոտը՝ ինքը, նախագծել էր շինություններ և օգնել էր դրանց կառուցման աշխատանքներին Սպիտակում և Ստեփանավանում: Ամեն տարի նա վերադառնում էր Ստեփանավան՝ տեսնելու, թե ինչպես էր ժամանակի ընթացքում փոխվում քաղաքը: Մայքլը և Մաքսը պայմանավորվում են զրուցել նրա հետ Երևանում, որը վերածվում է պաշտոնական հարցազրույցի: Դա հիշարժան փորձառություն էր նրանց երեքի համար էլ: Դրանից հետո նրանք որոշում են, որ այս ծրագիրը ընդլայնվելու արժանի ծրագիր է և հաջորդ մի քանի ամիսներն անց են կացնում նոր կապեր փնտրելով:

 
 
 

 
 
 
DSC00441.JPG
 

Զարգացում և համագործակցություն

Նման ծրագիր իրականացնելու համար՝ ներառյալ բոլոր պատմությունները, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողները միացան թիմին: Ավելի ուշ նրանց միացան նաև Գյումրու համալսարանի ուսանողները: Ձեռքի տակ ունենալով օգնություն երկու լեզուներով՝ գարնան և ամռան ամիսներին Հայաստանի մի շարք մարզերում թիմը իրականացրեց հարցումներ անգլերեն և հայերեն լեզուներով: Թիմի ընդլայնումը նաև համագործակցության հնարավորություններ ստեղծեց հասարակական կազմակերպությունների և երկրաշարժից տուժած տարածաշրջաններում աշխատող խանդավառ մարդկանց հետ, ովքեր օգնեցին ծրագիրն առաջ մղել: Թիմը տարբեր փուլերում շարունակում էր ընդլայնվել՝ ավելացնելով ավելի տաղանդավոր կամավորների, որոնք օգում էին թարգմանության, ուսումնասիրության և տեխնոլոգիական աշխատանքներում:

 
 
 

 
 
 
DSC02714.JPG
 

Կայքը

Ընդլայնված թիմը որոշեց, որ այս պատմությունները հանրությանը հասանելի դարձնելու լավագույն եղանակը կայք ստեղծելն է: Storybeyondtheruins.com կայքը ստեղծվել է որպես մի տիրույթ, որտեղ հարցազրույցները, հոդվածները և լուսանկարները կարող են ցուցադրվել միասին երկու լեզուներով և որը նաև հասանելի կլինի բջջային հեռախոսներով: Ամենակարևոր տարրը՝ կայքի ոգին, հարցազրույցների փոփոխված աուդիո տեսահոլովակներ են, ինչպես փոդքաստները, որտեղ կայքի այցելուները կարող են լսել այս պատմական իրադարձությունները՝ այդ ամենը վերապրածների խոսքերով: Երբ ծրագիրը ընդարձակվի, կայքը կթարմացվի ավելի շատ պատմություններով և պարունակությամբ: Այս առցանց հավաքածուի շնորհիվ՝ պատմությունները կպահպանվեն, իսկ ծրագիրը կունենա շարունակություն, երբ Մայքլը և Մաքսը վերջնականապես կմեկնեն Հայաստանից: Նրանք ակնկալում են, որ ապագայում իրենց հայաստանյան գործընկերները կկարողանան զարգացնել ծրագիրը: