Շիրակամուտ

 
 
 

 
 
 
 

 
 
 
 
 

Մի գյուղի պատմություն

Սպիտակի և Գյումրու միջև ընկած ճանապարհին թաքնված է Շիրակամուտ գյուղը, որն ամենամոտն էր գտնվում 1988թ. հայաստանյան երկրաշարժի էպիկենտրոնին: Ինչպես և Սպիտակը, Շիրակամուտը նույնպես ամբողջությամբ ավերվել էր: Մինչ երկրաշարժը գոյություն ունեցած միակ կանգուն կառույցը այսօր եկեղեցու ավերակներն են: Մեր այցելության ընթացքում գյուղապետը մեզ համար սիրով շրջայց կազմակերպեց՝ ներկայացնելով գյուղի և նրա բնակիչների պատմությունը: Նա խոսեց փակված գործարանի մասին և մեզ ցույց տվեց գերեզմանատունը: Այնտեղ բնակություն հաստատած մարդկանց մեծ մասը մահացել է երկրաշարժի ժամանակ: