Պատկերասրահ Սպիտակ
Համաշխարհային ջանքեր
1988թ. հայաստանյան երկրաշարժը երբեմն նաև անվանվում է որպես 1988թ. Սպիտակի երկրաշարժ՝ քաղաքի և դրա հարակից գյուղերի վրա ունեցած կործանարար հետևանքների պատճառով: Ավերակների մաքրման աշխատանքներից հետո, շատ տարբեր երկրներ իրենց ներդրումն ունեցան տների, դպրոցների և շատ այլ շինությունների վերականգնման գործում: Սրա արդյունքում քաղաքի վրա այսօր ակնհայտորեն երևում է տարբեր ազգերի թողած հետքը: Երևանի մայրուղիով դեպի Սպիտակ ճանապարհին դու առաջին հերթին նկատում ես շվեյցարական և իտալական թաղամասերը, որին հաջորդում է ուզբեկական թաղամասը և չեխական դպրոցը, իսկ դրանցից հետո՝ էստոնական թաղամասը և նորվեգական հիվանդանոցը, և դու վերջապես հասնում ես այժմյան քաղաքի կենտրոն: