Արմեն Տեր-Կյուրեղյան
Շատ կցանկանանք լսել ձեր կարծիքը այս զրույցի վերաբերյալ։ Մեզ հետ կապ կարող եք կապ հաստատել storybeyondtheruins@gmail.com էլ. հասցեի միջոցով: Հետագա պատմություններին ծանոթանալու համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին։ Նախաերգը կոչվում է «Ախ Նինո», կատարումը` Զուլալի:
Հույսի Փարոս
Այս պատմությունը անգլերենից թարգմանել է Նունե Հարությունյանը
1988-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիան սովետական Հայաստան ուղարկեց գիտնականների և ինժիներների խումբ՝ գնահատելու երկրաշարժի հետևանքները և ապահովելու տեխնիկական աջակցություն։ Խումբը ընդգրկում էր երկու ամերիկահայերի՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանից Միհրան Աղբաբյանին և Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանից Արմեն Տեր-Կյուրեղյանին։ Երկուսն էլ սեյսմակայուն շինարարության դասախոսներ էին։
Սա է Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնադրման անսովոր պատմությունը, որով կիսվում է համալսարանի համահիմնադիր և նրա ներկայիս ռեկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը։ Այսօր, ՀԱՀ-ը անգլերեն լեզվով դասավանդվող հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը կրթում է բակալավրի և մագիստրատուրայի աստիճանի ուսանողների։ Համալսարանը հայտնի է տարածաշրջանում և իրականացնում է կարևոր նշանակության ակադեմիական հետազոտություններ՝ տարբեր ուղղություններով։
1989 թվականի փետրվար ամսվա վերջին կիրակի օրը, Արմեն Տեր-Կյուրեղյանը նախաճաշում էր գիտնականների մի խմբի հետ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսներից մեկի տանը։ Նա վերջերս էր վերադարձել հետերկրաշարժյան վերակառուցման և օգնության վերաբերյալ միջազգային կոնֆերանսից։
Ճաշացանկում էր ազգային ավանդական ուտելիքներից խաշը։ Այն հեղուկ տաք ապուր է, որը ժամերով եփվում է տավարի կամ ոչխարի ոտքերից, և հիմնականում մատուցվում է սխտորի հսկայական չափաբաժնով, չոր լավաշով և օղիով։ Կենացներից մեկը ընթացքում Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանը նշեց, որ օգտակար կլիներ Հայաստանում ունենալ արևմտյան ոճի կրթության մի օջախ։ Նման կրթական հաստատությունը կլիներ “կառուցողական արձագանք աղետի դեմ” և կդառնար մի կենտրոն, որը կպատրաստեր երկիրը զարգացնող մասնագետների, և միգուցե հենց նրանք կարողանային ապագայում կանխել նման աղետները։ Այս գաղափարը մնաց Արմեն Տեր-Կյուրեղյանի մտքում և նա սկսեց այն ի կատար ածել, երբ համաժողովից վերադարձավ Միացյալ Նահանգներ։
Արմեն Տեր-Կյուրեղյանը և իր ընկեր Միհրան Աղբաբյանը գրեցին առաջարկ-նամակ, որը շրջանառվեց քաղաքական գործիչների և բարեգործական կազմակերպությունների միջև և ի վերջո արժանացավ Լուիզ Մանուկյան-Սիմոնի ուշադրությանը, ով Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահն էր։ Սիմոնը խոստացավ հատկացնել ֆինանսական աջակցություն և դրա փոխարեն խնդրեց Կալիֆորնիայի համալսարանի ղեկավարի հետագա աջակցությունը։
1991-ին “Փաստահավաք առաքելության” ավարտից հետո որոշվեց, որ Կալիֆորնիայի համալսարանը պետք է աջակցեր Հայաստանում համալսարանի հիմնադրման հարցում։ Արմեն Տեր-Կյուրեղյանը, Միհրան Աղբաբյանը և Կալիֆորնիայում Ռիվերսայդի համալսարանի Բիզնես բաժնի դեկան Ստեփան Կարամարդյանը եկան Հայաստան՝ սկսելու նախապատրաստական աշխատանքները։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀԱՀ-ի դռները պաշտոնապես բացվեցին, և նույն օրը Հայաստանի հռչակեց անկախություն՝ Սովետական միությունից։ Միհրան Աղբաբյանը դարձավ համալսարանի առաջին ռեկտորը։
Հայաստանի Հանրապետության վաղ տարիները լի էին մարտահրավերներով (այս մասին կարող եք ուսումնասիրել կայքի Պատմություն բաժնում)։ Գործարանները փակվել էին, շինարարական աշխատանքները դադարել, և գործազրկությունը վտանգավոր չափի բարձր մակարդակի էր։ Շատ մարդիկ չունեին հնարավորություն օգտվելու ջրից, էլեկտրականությունից և գազից, և այս կարիքները ավելի սրվեցին, երբ գրանցվեց վերջին տարիների ամենացուրտ ձմեռներից մեկը։ Մեկ բառով պարոն Տեր-Կյուրեղյանը այս տարիները նկարագրեց որպես “քանդվող”։
Համալսարանը այս դժվարություններից չէր կարող խուսափել։ Մեր խոսակցության ընթացքում պարոն Տեր-Կյուրեղյանը հիշում է, թե ինչ դժվարությունների էին հանդիպել համալսարանի առաջին ուսանողները․ նրանք հաճախ քնում էին համալսարանում, քանի որ չափազանց ցուրտ էր և տան ճանապարհը շատ հեռու էր։ Ուտելիքը համալսարանում տրամադրվում էր անվճար, քանզի շատերը չէին կարող վճարել դրա համար։ Տեր-Կյուրեղյանը հիշում է, որ մեկը իր գրասենյակում թողել էր ջրով սափոր։ Մի քանի ժամ հետո, սափորը կոտրվեց, որովհետև ջուրը դարձել էր սառույց։ Անկախ ամեն ինչից, կրթության նկատմամբ կենտրոնացվածությունը փոխեց ուսանողների կյանքը․ “Նրանցից շատերը ավելի շատ ժամանակ էին անցկացնում համալսարանում քան տանը։ Ու նրանք են մեր ամենահավատարիմ շրջանավարտները”։ Ռեկտոր Տեր-Կյուրեղյանը ծիծաղում է, երբ մտածում է ներկայիս ուսանողներին տրվող առավելությունների մասին․ “Նրանք չեն պատկերացնում, թե ինչերի միջով են անցել մեր առաջին ուսանողները։”
Չնայած տարիների դժվարություններին, ՀԱՀ-ը շարունակեց իր առաքելությունը՝ կրթելու և պատրաստելու հայ հասարակությանը կարևոր նշանակության մասնագետ շրջանավարտների։ Նրանց համագործակցությունը Բարեգործական միության և Կալիֆորնիայի համալսարանի հետ շարունակվեց և ծավալվեց։
Շենքը հագեցավ էլեկտրաէներգիայի և ջեռուցման համակարգով։ Երբ ամեն ինչ վայրընթաց իջնում էր, երբ ՀԱՀ-ը դարձավ “հույսի փարոս”։ Հիշելով այդ ժամանակները, Արմեն Տեր-Կյուրեղյանը ասում է “Երբ դուք հիմա մտաք ներս՝ տեսաք մի ուրիշ աշխարհ։ Կար լույս, կար ջեռուցում, կար սնունդ, կար դասարան, և լուրջ կրթական գործընթաց”։
Տարիների ընթացքում, համալսարանը ունեցավ իր շարունակական կրթության բաժինը և ստեղծեց զարգացման հնարավորություններ Հայաստանի տարբեր մարզերում։ Գյուղական զարգացման Թուրփանջյան ծրագիրը օգնում է ներուժ ունեցող ձեռներեցներին զարգացնել բիզնես պլան, ապահովում է խորհրդատվություն և տալիս ֆինանսական վարկեր։ 2013 թվականից ՀԱՀ-ը նաև սկսել է բակալավրի ծրագրեր։ Այն հիմա ունի 2000-ից ավել ուսանողներ։ Պարոն Տեր-Կյուրեղյանի կարծիքով, համալսարանի առաջընթացը և գոյատևումը “նման է հրաշքի”։
ՀԱՀ-ի նպաստը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման մեջ կտրուկ աճել է իր գոյության 30 տարիների ընթացքում։ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Մարշալ Էվանսը ՀԱՀ-ի հիմնադրումը և առաջընթացն անվանում է “Ամենամեծ նվաճումը, որ ամերիկահայ համայնքը և ԱՄՆ կառավարությունը իրականացրել են Հայաստանի Հանրապետությունում։”
Այս պատմությունը հրատարակելուց ոչ շատ առաջ ցավոք կյանքից հեռացան Միհրան Աղբաբյանը և Լուիզ Մանուկյան Սիմոնը։ Մենք խորապես գնահատում ենք նրանց նպաստը և սերը ողջ աշխարհի հայերի նկատմամբ։
Արմեն Տեր-Կյուրեղյանի մասին
Դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը ՀԱՀ-ի համահիմնադիրներից է և նրա չորրորդ ռեկտորը։ Նա ներկայումս զբաղեցնում է Կալիֆորնիայի համալսարանի քաղաքացիական շինարարության բաժնի Թաիսել պրոֆեսորի պաշտոնը։
Դոկտ․ Արմեն Տեր-Կյուրեղյանը Քիմիական ճարտարագիտական ռիսկի եւ հավատարմության ասոցիացիայի (CERRA) նախկին նախագահն է և Ամերիկյան քաղաքացիական ինժեներների միության Հավանականության մեթոդների կոմիտեի ասոցիացիայի նախկին ղեկավարը։
130 հրապարակումների հեղինակ լինելուց բացի, դոկտ․ Արմեն Տեր-Կյուրեղյանը պարգևատրվել է Վալտեր Լ․ Հուբերի քաղաքացիական շինարարության հետազոտության մրցանակով (1988 թ․), Ալֆրեդ Ֆրոդենթալի մեդալով (2006 թ․), Թոմաս Ա․ Միդլբրուքսի մրցանակով (2006 թ․), Ջորջ Վինթեր մեդալով (2014 թ․), և Հայաստանի կառավարության կողմից Մովսես Խորենացի մեդալով։
1988-ից սկսած, դոկտ․ Տեր-Կյուրեղյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ է և 2011-ից սկսած, ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի ընտրված անդամ։ Նա ստացել է իր բակալավրի և մագիստրոսի աստիճանները Իրանում, Թեհրանի համալսարանում և իր ասպիրանտական կոչումը ստացել է Ուրբանա Շեմփեյնում Իլինոյսի համալսարանում․ սովորել է քաղաքացիական շինարարության բաժնում։
Հայաստանում Ամերիկյան Համալսարանի մասին
Հայաստանում ամերիկյան համալսարանը հիմնադրվել է 1991-ին Կալիֆորնիայի համալսարանի հետ համագործակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության, ԱՄՆ և Հայաստանի կառավարության աջակցությամբ։
Համալսարանը ներկայումս առաջարկում է բակալավրի աստիճանի հինգ և մագիստրատուրայի աստիճանի ինը բաժիններ։ 1992-ին ՀԱՀ-ը սկսեց առաջարկել շարունակական կրթության ծրագիր, որը հնարավորություն է տալիս պրոֆեսիոնալ վերապատրաստման և նախապատրաստական կուրսեր ստանալու։ ՀԱՀ-ն ունի շարունակական կրթության գրասենյակներ Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Վայոց ձորում և Ստեփանակերտում։
2006 թվականին, համալսարանի երկար տարիների հովանավորներից Ջերալդ Թուրփանջյանի նվիրատվության շնորհիվ հիմնադրվեց Գյուղական զարգացման Թուրփանջյան կենտրոնը, որը տալիս է կրթություն, խորհրդատվություն և ցածր տոկոսադրույքով վարկեր Հայաստանի գյուղական համայնքների ձեռներեցներին։ Ներկայումս կենտրոնը ունի մասնաճյուղեր Գյումրիում, Ստեփանակերտում, Իջևանում, Վայոց Ձորում և Վրաստանի Ջավախք մարզում։